Կոնչալովսկու «Դրախտ»-ն շահել Է «Նիկա» մրցանակը եւ ճանաչվել տարվա լավագույն ֆիլմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» կինոնկարն արժանացել Է «Նիկա» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Հաղթողների պարգեւատրման երեսուներորդ՝ հոբելյանական, արարողությունը տեղի Է ունեցել մարտի 28-ի ուշ երեկոյան Մոսսովետի անվան թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես շնորհակալ եմ բոլորից,- ասել Կոնչալովսկին:- Այժմ ես ելույթ եմ ունենում այն թատրոնի բեմում, որտեղ աշխատում եմ, բեմադրում ներկայացումներ»: Ռեժիսորը նշել Է, որ իր կինոնկարում արծարծված թեման սկսում Է մոռացվել: «Ես նկատի ունեմ XX դարի աղետները եւ, հատկապես Հոլոքոստը, այդ վերքը չպետք Է մոռացության մատնվի»,- համոզված Է Կոնչալովսկին:
Նա նաեւ լավագույնն Է ճանաչվել ռեժիսորական աշխատանքի համար: Յուլյա Վիսոցկայան, որը խաղացել Է Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմում, եւ Տիմոֆեյ Տրիբունցեւը, որը նկարահանվել Է Նիկոլայ Դոստալի «Վանականն ու չար ոգին» կինոնկարում, «Նիկա» են ստացել լավագույն դերասանական աշխատանքի համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



