Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀՀ գործող իշխանությանը սատարել բացառությամբ Ղարաբաղյան հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշման՝  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին համար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանը չի պատկերացնում անգամ ամենամղձավանջային երազում:

Այս մասին նա հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալելիս` պատասխանելով հարցին, որը, ըստ շրջանառվող վարկածի`  այս հարցում  դաշինքը ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունի՝ խորհրդարանում տեղեր ունենալու համար։

«Լսե՛ք, ես պարզ, բաց հայտարարել եմ, իմ դեկտեմբերի 18-ի ելույթում էլ, որ այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանին, ողջ կառավարությանը, որովհետև դա ամբողջ կառավարության ծրագիրն է, թող ոչ ոք չփախչի: Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք: Մենք եղել ենք ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ամենախիստ քննադատները: Գտեք մեր ելույթները 2007 թվականից սկսած»,-ասաց ՀՀ առաջին նախագահը:

Նա նշեց, որ  անգամ  ուրախանում է, որ միշտ բան են վերագրում իրեն, ինչը նշանակում է,  որ իր ընդդիմախոսները  փաստարկ չունեն  Կոնգրեսի  դեմ պայքարելու, բացի իրենց  խոսքը աղավաղելուց, կեղծելուց , ստելուց, վերագրումներ անելուց:

Որպես օրինակ, նա նշեց  դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, ասել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կոչել է «օկուպացված տարածք»: Նա ընդգծեց, որ ասել է, որ ըստ միջազգային հանրության` դա օկուպացված տարածք է:

Ինչ վերաբերում է նույն Դաշնակցության և մյուսների  փաստարկներին, որ մենք ինչ գործ ունենք, ասաց` եթե գործ չունեն, ուրեմն թող դուրս գան կառավարությունից:

«Դա իրենց ստորագրած ՄԱԿ-ի, հենց այսօր իշխանության մեջ գտնվող Ռուստամյանի, որ իշխանության մաս է, ստորագրած հանձնառության մեջ է այդպես գրված», - հավելեց Լ.Տեր-Պետրոսյանը։

Նա հավելեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անազնիվ են իրենց ընտրողների նկատմամբ։

Լ.Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը հանդիսանալով Մադրիդյան սկզբունքների հայրը», դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ։

«Լուծում չկա, շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել։ Վարդան Օսկանյանն իրեն համարել է «Մադրիդյան սկզբունքների հայրը», բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», - հարցրեց  ՀՀ առաջին նախագահը։

Սեյրան Օհանյանին,  համարելով  «հրաշալի զինվորական»` նա  հավելեց. «Իշխանության մաս լինելով երբևէ որևէ տարաձայնություն չի արտահայտել այս հարցում իշխանությունների հետ։ Իր՝ իշխանության մեջ լինելու ժամանակ նորից Սերժն ու Նալբանդյանը քննարկել են, համաձայնվել են, հայտարարեցին էլ, որ Կազանյան փաստաթուղթը ստորագրել ենք, իսկ Ադրբեջանը չստորագրեց։ Որևէ մեկն արտահատվե՞ց դրա մասին»։

Ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեց. «Նույն Օհանյանը, որ կառավարության մաս էր, ամենակարևոր ոլորտի պատասխանատուն էր։ 1998 թվականին Վազգեն Սարգսյանի ոլորտին վերաբերո՞ւմ էր, որ վեր կացավ դեմ դուրս եկավ այս ծրագրին։ Վազգենն արեց, դո՞ւ ինչու չկարողացար անել, պարո՛ն Օհանյան։ Դու էլ վեր կենայիր ասեիր՝ ես համաձայն չեմ, հրաժարական տայիր, կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների հաջորդ փաստարկներն են`  ինչ երաշխիք, որ, միակողմանի ստորագրելուց հետո միջազգային հանրությունը կճնշի Ադրբեջանին, որն ունի մեծ եղբայր Թուրքիա, և մյուս կողմից,  մեր անվտանգությունը երաշխավորող  ազատագրված ռազմավարական բարձունքները հանձնելուց հետո, երբ միակ երաշխիքը դառնում է միջազգային հանրությունը,  արդյոք այն համարժեք է ստրատեգիական դիրքերին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Եթե դա լուրջ արգումենտ է. ճիշտ եք ասում` հեռացել են սահմաններից, գոնե բուն ԼՂԻՄ -ի սահմաններից, և ահագին անվտանգ է դարձել ԼՂԻՄ -ի նախկին տարածքը, որտեղ հիմնական բնակչությունն է: Էդ դեպքում, կասեմ`  ինչո՞ւ եք էդքան հիմար, ինչո՞ւ եք էդքան հեռացրել, է գնայինք մինչև  Քուռ, ավելի ապահով կլիներ: Ինչո՞ւ չենք գնում: Ինչո՞ւ էս խնդիրը չեն դնում, հնարավորություն չկա… ինչո՞ւ չկա, չէ՞ որ ասում են` 1994 թվին ես արգելեցի, թե չէ Բաքուն էին գրավում, Կիրովաբադը: Կամ ես ինչպե՞ս եմ արգելել,  կամ մինչև էդքանը թույլ ե՞մ տվել, կամ էդ էլ եմ արգելել: Իմ արգելքով`  էդքանը գրավել եք, դրանից հետո արգելել եմ, էլի գրավեիք»:

Սա Լևոն -Պետրոսյանը անվանեց   խեղկատակություն ու ասաց, որ երբ Ղարաբաղը վերադառնա ԼՂԻՄ-ի սահմաններին, միգուցե թվա, որ անվտանգությունը թուլանում է,բայց հիշեցրեց, որ այդ դեպքում զինադադարը դառնում է հաշտության պայմանագիր: 

«Ո՞ր երաշխիքներով, ինչպես ասացի` դա հաշտությունն է մեկ, երկրորդը ` բուֆերային գոտին` ապառազմականացված գոտին, երկու: Հիմա ասում են` չենք հավատում, ես ի՞նչ անեմ: Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հավատում, միշտ էլ այդպես է եղել: Իսրայելի կեսն էլ չի հավատում, հետո ինչ»,-մեկնաբանեց Լևոն Տեր-Պետոսյանը։

Նա հավելեց, որ պետությունը պետք է պատրաստեր ժողովրդին ցավոտ լուծումների ասելով.«Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է։ Ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Այսինքն՝ ես եղա չուզողը հա՞ այդ հողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե, կուզեի։ Բայց մենք պետք է հեքիաթներով պետություն կառուցե՞նք։ Հեքիաթը քիչ է, դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են՝ «ոչ մի թիզ հող»-ականները։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը», - հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով հարցին, որ բանակցային գործընթաց չկա՞, սառա՞ծ է, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Ղարաբաղի հարցը միշտ է եղել այժմեական իր համար, առաջին օրվանից, երբ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, երբ եղել կամ չի եղել քաղաքականության մեջ: 

Ի պատասխան դիտարկման, թե մեր ժողովրդին չի հետաքրքրում պատերազմի ու խաղաղության հարցը, քանի որ զբաղված է իր սոցիալական խնդիրներով, իր հացի խնդրով, ՀՀ առաջին նախագահը հարցրեց՝ ինչպե՞ս կարող է որևէ ժողովուրդ չիմանալ խաղաղության արժեքը: 

«Էլի կարող եմ չհամաձայնել, մեր հենց նպատակն այն էր, որ ժողովրդի աչքերը բացվեն»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելեց, որ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է Հայաստանում բոլոր չարիքների հիմնական պատճառը՝ թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ, անհայր մեծացող երեխաներ:

«Լիարժեք ընտանիք Հայաստանում չի մնացել, մեր երեխաների մեծ մասն առանց հայր է մեծանում, դա շատ ծանր հոգեբանական հետևանք է ունենում երեխաների վրա»,-մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահը: 

Անդրադառնալով իր հայտնի դիրքորոշմանը, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի բանալին Ռուսաստանի մոտ է, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց այն, ինչ ասել էր օրերս, որ Ռուսաստանն իր թիկունքում չի հանդուրժի պայթյունավտանգ օջախ՝ միտված լինելով մերձավորարևելյան հսկա ծրագրերի, և որ այս հարցում եռանախագահության մյուս երկրների միջև կա կոնսենսուս: Ուղղակի կողմերի վրա ազդելու ակտիվությունն այսօր, ըստ Տեր-Պետրոսյանի, դրված է Ռուսաստանի վրա:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ