Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը: Նշված Է, որ վիրահատությունը կատարվել Է նախօրյակին Կոբե քաղաքի (Հիոգոյի պրեֆեկտուրա) բժշկական կենտրոնում:
Դոնորական iPS-բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը:
Այս պահին բջիջները չեն վանվել նոր օրգանիզմի կողմից: Նշվում Է, որ մոտ ժամանակներս հետազոտողների խումբը, որում մասնագետներ են ընդգրկված նաեւ Կիոտոյի եւ Օսակայի համալսարաններից, մտադիր են կատարել եւս հինգ համանման վիրահատություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



