Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն Է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM TV-ին:
Պենելոպա Ֆիյոնին հարցաքննությունից հետո հանրային միջոցների վատնմանն օժանդակելու, հանրային ունեցվածքի չարաշահումների եւ խարդախության թաքուցման մեղադրանքներ են առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով:
Հունվարի վերջին Ֆրանսուա Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ Է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված Էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ Էր ստանում, սակայն «իրական որեւԷ աշխատանք չԷր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդում Է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում Է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



