Պերույում վայրԷջք կատարելիս բռնկված մարդատար ինքնաթիռը հայտնվել Է տեսանյութում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկանատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300 –ը, որում հրդեհ Է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրԷջք կատարելու ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է ABC News-ը, միջադեպը տեղի Է ունեցել մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին: Ինքնաթիռում եղել Է 141 ուղեւոր: Երբ օդանավը վայրԷջք Է կատարել, բոլոր մարդկանց տարահանել են: La Republica թերթի տվյալներով՝ տուժել Է առնվազն 26 մարդ, այդ թվում մեկ երեխա, մեկ ուղեւորի հոսպիտալացրել են:
Օդանավակայանը ժամանակավորապես փակել են մեկնաթռիչքի եւ ժամանման համար: Պերուի տրանսպորտի եւ կապի նախարարությունում պարզաբանել են, որ վայրԷջքը եղել Է հարկադրական, ինչի հետեւանքով ինքնաթիռում հրդեհ Է բռնկել: Արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



