Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են եւ արդյունքների դեպքում անպայման կհրապարակվեն: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վրացական կողմից ստացվել են բավականին լավ պայմաններ, իսկ ռուսական կողմը զեղչեր է սահմանել: «Լարսին այլընտրանք կարող են լինել եւ ավիափոխադրումը, եւ լաստանավով փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում եւ այդ տարբերակը որոշ ապրանքների դեպքում ավելի մատչելի է, քան մեքենայով Լարսի անցակետով տեղափոխվելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



