Խորհուրդներ նիհարել ցանկացողներին
ՖՈՏՈՆիհարելու համար պետք է ավելի քիչ ուտել ու ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարել, բայց ասելը հեշտ է, անելն է դժվար։
Դիետայի խիստ ռեժիմը կարող է հանգեցնել սովի ու տանջանքների, իսկ ինտենսիվ մարզվելը՝ շատակերության: Դիետոլոգները ներկայացնում են մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել քիչ ուտելուց և միևնույն ժամանակ նիհարել:
Օգտագործեք փոքր ափսեներ: Փորձեք սնվել ավելի փոքր՝ 20-25 սմ տրամագծով ափսեներով՝ ձեր ախորժակը սահմանափակելու համար։ Երբ ուղեղը տեսնում է ազատ հատվածներով մեծ ափսե, այն սկսում է մտածել, որ ափսեում քիչ ուտելիք կա։
Կերեք կապույտ ափսեներից: 2012թ-ի. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդամթերքի եւ ափսեի միջեւ եղած գունային տարբերությունը օգնում է, որ մենք ավելի քիչ ուտենք։
Խմեք միայն նեղ եւ երկար բաժակներից: Երբ խոսքը վերաբերում է ըմպելիքներին, ապա չափերը մեծ կարեւորություն ունեն։ Սովորաբար նեղ եւ երկար գավաթների մեջ ավելի քիչ քանակությամբ հեղուկ է լցվում, քան լայն ու կարճ։
Ուտելիս ջուր խմեք: Ուտելու ընթացքում ջուր խմելու փոխարեն, փորձեք մեկ բաժակ ջուր խմել ուտելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: