Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների եւ կոնկրետ այդ ընկերության հետ: «Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նախարարը:
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպումների շրջանակներում: Դիտարկվում է Գագարին-Կամո-Մարտունի-Ջերմուկ-