Ինովացիոն բուժկենտրոն՝ ՀՀ-ում
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում մշակված ժամանակակից բժշկական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրով նախատեսվում է, որ բժշկական կենտրոնն ներառելու է հիվանդանոց, ծերանոց, գիշերօթիկ դպրոց: Համաշխարհային դասի կենտրոնը կունենա նաև բժշկական դպրոց:
Ակնկալվում է, որ այս կառույցը տարածաշրջանում կլինի եզակի և կունենա հնարավորություն հիվանդներ և այցելուներ ներգրավվելու նաև այլ տարածաշրջաններից, քանի որ այդ մեծ հիվանդանոցում պետք է ժամանակակից ծառայություններ մատուցվեն` ախտորոշման նորարարական սարքավորումներով, բուժման ամենաառաջադեմ մեթոդներով: Ընդհանուր ենթակառուցվածքի ներդրումային ծրագրի արժեքը գնահատվել է 750 մլն դոլար: Այն Հայաստանի մասշտաբներով մեծ հիվանդանոց է լինելու: Շատ կարևոր է ներդրողների ներգրավածությունը նախատեսվող ծրագրում:
Նկատենք, որ ներդրումային նախագիծը մշակման ու զարգացման փուլում է, քննարկվում է իրականացման փուլային տարբերակ, որի դեպքում նախագծի իրականացումը կբաժանվի մի քանի փուլերի` սկզբից կկառուցվի հիվանդանոցը, հետո այլ ենթակառուցվածքները: