Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատերը կարծեցին, թե ես նախանձում եմ Արմենչիկին, դա ծիծաղելի է. Լուսինե Բադալյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռադիո-հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով մեզ հետ զրույցում անկեղծացել է ինչպես հասարակական, այնպես և անձնական հարցերի շուրջ:

-Լուսինե, բավական երկար ժամանակ է, ինչ «Սկսենք նորից» ծրագիրը ասես ժամանակավոր արձակուրդ է գնացել, հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, ե՞րբ հեռուստադիտողը կրկին եթերում կտեսնի  Ձեզ:

-   Ռադիոյում ինչպես միշտ աշխատանքը ամեն օր կա, դե իսկ հաղորդումը, այո, մեր՝ արտասահման մեկնելու պատճառով ժամանակավոր դադարի մեջ էր, բայց հավանաբար այն շուտով կվերականգնենք: Հենց հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և արդեն հոկտեմբերի առաջին երկուշաբթիից, ըստ նախնական տվյալների, կրկին մենք և հեռուստադիտողը կհանդիպենք եթերում: Ի դեպ, նկատեմ, քանի որ պրոֆեսիոնալ այցով էինք մեկնել ԱՄՆ, հասկացանք, որ իրավունք չունենք հաղորդումը նույն տարբերակով անցկացնելու, համենայնդեպս պետք է փորձենք էլ ավելի մեծ պրոֆեսինալիզմ ներդնել հաղորդման մեջ: Միաժամանակ, պետք է նկատեմ նաև, որ ամեն բան մեզնից կախված չէ, քանի որ տեխնիկական հարցերը մեր ձեռքում չեն, միայն մտահղացումներն են մեր ձեռքում, դե իսկ թե ես, թե Ժակը անընդհատ բավականին լուրջ մտահղացումներ ենք ունենում, որոնք միշտ չէ, որ կարողանում են հեռուստաընկերություններն իրականացնել, քանի որ բոլոր հեռուստաընեկրություններն էլ թե ֆինանսական, թե տեխնիկական խնդիրներ ունեն:

-Հետաքրքիր է՝ Ձեր կարծիքը այսօրվա հեռուստադաշտի մասին, քանի որ հեռուստաընկերություններից շատերը նշում են, որ ջանք չեն խնայում ստեղծել բարձր մակարդակի արտադրանք, բայց միշտ չէ, որ բոլորը գոհ են:

-   Հեռուստաընկերությունները ասում են, որ ջանք չեն խնայում, բայց եթե որոշակի արդյունքի չեն հասնում, դա նշանակում է, որ որքան անհրաժեշտ է, այդքան ջանք չեն ներդնում: Բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում և մայր հեռուստաընկերությունը ունեն և լավ ծրագրեր և միաժամանակ ունեն նաև բավականին անհաջող նախագծեր, և այդ ամենը հեռուստաըներության ղեկավարների կամ այլ իրավասու անձանց կողմից մեկնաբանվում է, որ պահանջարկը այսպիսին է և պետք է տալ այսպիսի արտադրանք, բայց ես ի սկզբանե դեմ եմ եղել այդ մոտեցմանը և չեմ կարծում, որ երբևիցէ կփոխեմ իմ կարծիքն այդ առումով. Պահանջարկը ստեղծողը պիտի լինի հեռուստատեսությունը և ոչ մի դեպքում հեռուստատեսությունը իրավունք չունի կոմպրոմիսի գնալու, որովհետև մեդիան ի սկզբանե ստեղծված է դաստիարակման համար: Ցավոք սրտի, մեր երկրում ոչ ոք այդպես էլ չհասկացավ, որ կրթելու, դաստիարակելու և հասրաակության մեջ ինչ-որ բաներ ներարկելու հնարավորություն մեդիադաշտի նման ոչ մի ուրիշ կառույց չունի, մեդիան ամենահզորն է այդ առումով, այն կարող է հասնել երկրի բարեկեցությանը, կրթամակարդակի բարձրացմանը և ճիշտ հակառակը. ցավոք սրտի մեկ տասնամյակից ավելի մենք երկորդ տարբերակն ենք ընտրել՝ մեդիան աստիճանաբար խեղաթյուրեց ժողովրդի ճաշակը, փոխեց նրանց ցանկությունները և շատ էժանացրեց ու իջեցրեց, դրա արդյուքնում էլ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Նաև նկատեմ, որ ցավոք սրտի ես չեմ էլ տեսնում այն տենդենցը, որ որևիցե մեկը ցանկություն ունի այդ ամենը փոխելու հակառակ ուղղությամբ, ավելի ճիշտ ցանկություն գուցե շատերը ունեն, բայց կարծում եմ, որ այդ ամենը չի կոմպեսացվի, քանի որ մեդիան հիմնականում անկախ և ինքնաֆինանսավորվող դաշտ է, հետևաբար պետք է զիջումների գնալ: Այսօր կոմերցիան այնքան է շատացել հեռուստաընեկրություններում, որ որևիցե լավ բան, երբ անում ես, չի էլ երևում այդ ընդհանուրի մեջ, դա նկատում են շատ քիչ քանակությամբ մարդիկ և դա ոչինչ չի փոխում: Իհարկե, կոմերցիան կոմերցիա, բայց կցանկանայի, որ մի օր հասնեինք նրան, որ գոնե այլընտրանք լիներ կիրթ մարդկանց համար: Իհարկե, այսօր էլ կան մի քանի հետաքրքիր, ինտելեկտուալ ծրագրեր, որոնք ինքս էլ հաճույքով դիտում եմ:

-Վերջերս գրառում էիք կատարել՝ հայտնելով Ձեր դժգոհությունը երգիչ Արմենչիկին շնորհած ՀՀ վաստակավոր արտիստի կոչման նկատմամբ, հետաքրքիր է Ձեր վրդովմունքը կոնկրետ ինչի՞ն էր ուղղված:

-   Ես ցավում եմ, որ իմ վրդովմունքը մարդիկ ընկալեցին որպես Արմենչիկին դեմ ուղղված խոսք, շատերը կարծեցին, թե ես նախանձում եմ, ինչը ծիծաղելի էր: Թող սա թեկուզ մեծամտություն հնչի, բայց ինձ համար լրիվ միևնույն է ինձ ով է հասկանում, և ով չի հասկանում, քանի որ ով, որ պետք է, նա էլ հասկանում է: Ցավալի է տեսնել, թե ամենապարզ բանը ինչքան դժվարությամբ են հասկանում մարդկանց մեծ մասը, իսկ այն մարդը, ով զինված չէ գիտելիքով և ինտելեկտով, որոշակի կայուն սկզբունքային տեսակետներով, այդ մարդկանց այնքան հեշտ է կառավարել և այս ափից այն ափ նետել: Արդյունքում հասկանում ես, որ այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, այն երազանքները, որ հասնենք մարդակենտրոն հասարակության, դեմոկրատիայի և այլն, հասկանում ես, որ դա պրակտիկորեն հնարավոր չէ համենայնդեպս շատ երկար ժամանակ: Ինձ շատ հարցեր են մտահոգում, բայց ես խոսում եմ այն ամենի մասին, ինչի շուրջ իմ ունեցած գիտելիքները ինձ թույլ են տալիս: Ասօր ես կարող եմ ինձ թույլ տալ և խոսել երգարվեստից, որովհետև այս ոլորտում գրեթե երկու տասնամյակ է՝ ես գործում եմ, գործում եմ այն ժամանակից, երբ այս հայտնի «աստղերի» մեծ մասը չկային էլ դեռ, նրանցից շատերը իմ աչքի առաջ են ձևավորվել, շատ ժամանակ նրանցից շատերը իմ ծրագրերը օգտագործելով են ասպարեզ դուրս եկել: Տարիների ընթացքում մի բան հստակ եմ հասկացել՝ գիտելիքն ու ճաշակը փոխկապակցված են իրար, գիտելիքով զինված մարդը երբեք չի կարող լինել անճաշակ, հետևաբար իսկապես ճաշակով մարդը երբեք չի կարող կանգ առանել սահամանփակված գիտելիքների վրա, անճաշակ մարդը խելացի լինել չի կարող, հետևաբար մենք ունենք այն, ինչ ունենք: Ինչո՞ւ է տարիներ և դարեր շարունակ մշակույթը կարևորվել մարդկանց կյանքում, չէ որ դա թիթիզություն չէ ուղղակի, դա շատ կարևոր զենք է՝ բանակից ոչ պակաս զենք է մշակույթը, որը ազգի գոյատևաման նախադրյալներից մեկն է, կործանելով այդ մշակույթը ոչ մի բանակ քեզ չի փրկի, որովհետև քիչ ավելի հզոր քաղաքակրթություններ չեն անցել պատմության գիրկը, իսկ ո՞վ է ասում, որ նրանք բանակ և լավ քաղաքական գործիչներ չեն ունեցել, դրա համար էլ այսօր չկան բազում քաղաքակրթություններ, բայց ապրում է նրանց մշակույթը և այսօր կարողանում ես ասել օրինակ սա շումերա-աքքադական մշակույթ է, իսկ մենք այսօր թե ինչ արեցինք մեր մշակությի հետ, ես ավելորդ եմ համարում արդեն խոսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում