Ֆիյոնն անհրաժեշտ Է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես Է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետության խիստ հսկողությունը հաստատվի մուսուլմանական կրոնի նկատմամբ: Նաեւ պետք Է խիստ հսկողություն սահմանվի Ֆրանսիայում իսլամի ու իմամների պատրաստման կենտրոնների արտասահմանյան ֆինանսավորման նկատմամբ»,- ասել Է նա RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ինտեգրացիոն միտումների ուժեղացումը դարձել Է իսլամի լուրջ խնդիրը, եւ դա հարվածում Է եվրոպական տարածաշրջանի ավանդույթներին»,- նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



