Տեխասում բապտիստական եկեղեցու 13 ծխականներ են զոհվել ավտովթարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 13 մարդ Է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Ավտոբուսում եղել Է 14 մարդ՝ բապտիստական եկեղեցու ծխականներ, հիմնականում տարեց մարդիկ: Բեռնատարում եղել Է միայն վարորդը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի Է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 120 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները հավաստել են ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանց հայտնել են, որ մարդիկ տուն Էին վերադառնում բապտիստների քաղաքամերձ կենտրոնում երեք օր մնալուց հետո:
Վթարի պատճառը պարզվում Է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



