Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը շարունակում է բանակցություններն իրանական կողմի հետ արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցի, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Բանակցություններն ակտիվ իրականացնում ենք: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ գտնվում էր Իրանում, այնտեղ ևս քննարկումներ են իրականացվել: Նրանք խոստացել են, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն: Մանրամասների վերաբերյալ Ձեզ կզեկուցենք տասնօրյա ժամկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:
Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքների հարցում լինել հետևողական:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



