Գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան՝ Նյու Յորքում «Կուանտիկո» սերիալի նկարահանումներին
ՖՈՏՈՊրիյանկա Չոպրային Նյու Յորքում «բռնացրել» են «Կուանտիկո» սերիալի նկարահանումների ժամանակ: Սերիալի առաջին սեզոնը հեռարձակվել է 2015-2016 թվականներին, իսկ հիմա նկարահանվում է երկրորդ սեզոնը: Պրիյանկան հանդես է գալիս գլխավոր դերում:

Ֆիլմում նա մարմնավորում է Ալեքս Փերիշին՝ ՀԴԲ-ի խոստումնալից գործակալի, որը Նյու Յորքում «Grand Center»-ի պայթյունի գլխավոր կասկածյալն է դառնում:
Մեղադրանքներից հետո նա ընդհատակ է անցնում, որպեսզի գտնի իսկական հանցագործներին եւ վերականգնի համբավը: Առաջին սեզոնի վերջում նրան հեռացնում են ՀԴԲ-ից, եւ նա սկսում է աշխատել ԿՀՎ-ում:

34-ամյա դերասանուհուն պապարացիները բարձր տրամադրությամբ են նկատել:

Ի դեպ, մայիսի 26-ին կսկսի հեռարձակվել «Մալիբուի փրկարարները» սերիալը, որտեղ Պրիյանկան մարմնավորում է գլխավոր չարագործին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



