«Ավելի քան ծիծաղելի է». պրոդյուսերը բացահայտում է ինչու Մարտին Մկրտչյանն ու Ռազմիկ Ամյանը չեն մասնակցել Փարիզի մրցանակաբաշխությանը
ՖՈՏՈTert.am Life–ը գրում է
Օրերս Փարիզում կայացավ «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխությունը, որի շուրջ չեն դադարում սկանդալները։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչ Էրիկն ասել էր, որ կազմակերպիչների անփութության և անփորձության հետևանքով ինքը ելույթ չի ունեցել։ Համերգի կազմակերպիչներից Հայկ Շահբազյանն ու նրա կինը` երգչուհի Արևիկ Ալավերդյանը, մեզ հետ զրույցում ասել էին, որ սա իրենց առաջին փորձն էր։ Ըստ նրանց` խնդիրներ եղել են, բայց աննշան։
Մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն զուգերգ» է ճանաչվել Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի Happy Birthday երգը։ Բեմ է հրավիրվել նաև Մարտին Մկրտչյանը, ով այդ ժամանակ դահլիճում է եղել։ Պարզվում է` Մարտին Մկրտչյանին և Ռազմիկ Ամյանին առաջարկել են մասնակցել մրցանակաբաշխությանը, սակայն նրանք հրաժարվել են։ Երգիչների պրոդյուսեր Արմին Մովսիսյանը Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է պատճառների մասին։
Շարունակությունը՝ այստեղ