Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամուսինս ինձ թևեր է տալիս». Արծվիկ

ԼԱՅՖ

Tert.am Life–ը երգչուհու հետ  բացառիկ զրույց է ունեցել, որի ընթացքում նա խոսել է ելույթի նախապատրաստական աշխատանքների, ակնկալիքների և քննադատությունների մասին։

«Օրս այնքան լեցուն է, ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ, երբեմն, նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է այն սկսվում և ավարտվում: Թեև շրջապատումս բոլորն անդադար ասում են, որ պետք է առավելագույնս հանգիստ լինեմ, չնյարդայնանամ, ուժերս պահեմ մրցութային փուլի համար, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ դա այդքան էլ հեշտ չի ստացվում: Այս ընթացքում, առավել քան երբևէ, գնահատում եմ միասնության ուժը: Ինչ վերաբերում է նախապատրաստական աշխատանքներին` ստեղծագործական բուռն ընթացքի մեջ եմ՝ ծանոթանում և ուսումնասիրում եմ աշխարհի էթնիկ երաժշտությունները, խաղ-մարտահրավերների միջոցով նաև աշխարհին ծանոթացնում հայկական երաժշտական գանձարանին: Այս ընթացքում, կարծես, աշխարհի մի մասնիկ լինեմ: Բացի այդ, նաև ակտիվ փորձերի փուլում եմ. օրս սկսվում է փորձով, ավարտվում փորձով՝ երգի, պարի, հագուստի»,– պատմեց Արծվիկը։

«Fly With Me» տեսահոլովակի պրեմիերայից հետո շատերը քննադատեցին այն։ Երգչուհին նշեց, որ աշխատում է ուշադրություն չդարձնել այդ ամենին և չկոտրվել։ ««Եվրատեսիլն» առանձնահատուկ մրցույթ է։ Հիմա եմ հասկանում, թե որքան բարդ և պատասխանատու է որևէ մասնակցություն ունենալ տվյալ գործընթացում: Ամիսներ շարունակ քո յուրաքանչյուր ասված կամ չասված բառը, քայլը, կատարումը, հագուստը ամբողջ աշխարհի քննադատ հայացքի ուշադրության կենտրոնում է: Եվ պետք է չկոտրվել, չհիասթափվել, ամուր մնալ, չափից շուտ կամ շատ չոգևորվել. մի խոսքով՝ զգացմունքների և զգացողությունների ճիշտ վերահսկողություն է պետք կարողանալ պահպանել»,– նկատեց երգչուհին։

Արծվիկը, խոսելով «Fly With Me» երգի հիթ դառնալու և սիրվելու մասին, ասաց. «Եթե բանաձևային ճշգրտությամբ կարողանայինք նշել, թե ինչ է պետք երգին` հիթ դառնալու համար, հնարավոր կլիներ վստահորեն պատասխանել այս հարցին: Իմ կարծիքով` կարևոր է երգում որոշակիորեն ներկայացնել սեփական պատմությունը: «Fly with me»-ում իմ պատմությունն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրենը տեսնել. չէ՞ որ բոլորս էլ մեր ներսում ունենք զգացմունքներ, լույս ու սեր։ Գլխավորը` բացահայտվելու հնարավորության ստեղծումն է: Համենայն դեպս, մեծ է ցանկությունս, որ երգը տեղ գտնի մարդկանց երգացանկերում և հաճախ լսելու ցանկություն առաջանա: Եթե այս բաղադրիչները լինեն, մեր գործը հաջողած կհամարեմ»։

Արծվիկից հետաքրքրվեցինք, թե ինչ բեմադրություն  է լինելու «Եվրատեսիլ»–ի բեմում։ Չբացելով փակագծերը` երգչուհին ասաց. «Ես էլ Ձեզ պես անհամբեր սպասում եմ մայիսի 9-ի ելույթիս։ Դեռ շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց վստահ եմ` Հանրայինի թիմը հետաքրքիր և անսպասելի բեմական լուծումներ կառաջարկի: Ինչ վերաբերում է ներքին զգացողությանս, ապա, անշուշտ, հաղթական  եմ տրամադրված, քանի որ ցանկանում եմ հայրենակիցներիս ու երկրպագուներիս ևս մեկ անգամ եվրատեսիլյան տոնը վայելելու և հպարտանալու հնարավորություն տալ»։

Ի դեպ, Արծվիկը այս ամիս նշել է իր ամուսնության 1–ամյակը։ Երգչուհու հետ խոսեցինք նաև ամուսնու աջակցության մասին։ «Ամուսինս իմ ամենահավատարիմ երկրպագուն է: Նա չափազանց ուշադիր ու հոգատար է իմ նկատմամբ, ինձ թևեր է տալիս ու ոգեշնչում ամեն վայրկյան: Ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքի հենց այս պատասխանատու ժամանակահատվածում կողքիս ունեմ նրան»,– եզրափակեց երգչուհին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին