Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այլևս պետք չէ գնալ հիվանդանոց՝ առողջությունը ստուգելու համար. 8 պարզ թեստ

ԼԱՅՖ

Med.tert.am-ը գրում է.

Առողջական վիճակն անհրաժեշտ է պահել մշտական վերահսկողության տակ, բայց ներկայումս այդքան էլ հեշտ չի պարբերաբար բուժզննում անցնել։ Այդ բուժզննումը, սակայն, կարելի է անցնել տնային պայմաններում և ժամանակին լուծել առաջացող խնդիրները։

Գոյություն ունեն մի շարք թեստեր, որոնց օգնությամբ կարելի է տնային պայմաններում ստուգել օրգանիզմի մի շարք ասպեկտների առողջական վիճակը։

Պարբերաբար նման բուժզննումներ անցկացնելը կարող է օգնել վերահսկել առողջական վիճակը և որոշել, թե կա՞ արդյոք մասնագետի օգնության կարիք։

Համի զգացողությունը

Այս թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է վերցնել կապույտ գունանյութը, բամբակի օգնությամբ քսել լեզվին, այնուհետև խոշորացույցի օգնությամբ հաշվել լեզվի առաջնային հատվածի համի զգայարանների քանակը։ Եթե կապույտ կետերը 20-ից ավել են, ապա համի զգացողությունը շատ լավ է զարգացած։ Նման մարդկանց անվանում են «սուպերթեյսթերներ», սակայն սա այդքան էլ լավ չի, քանի որ այս երևույթը սովորաբար ասոցացվում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգի հետ։

Բանջարեղենի որոշ տեսակներ, ինչպիսիք են օրինակ՝ կաղամբը կամ բրոկոլին, պարունակում են դառը միացություններ, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից, ուստի դրանք կարող են շատ տհաճ լինել «սուպերթեյսթերների» համար։ Այս բանջարեղենները հարուստ են քաղցկեղից պաշտպանող հակաօքսիդանտներով ու վիտամիններով, սակայն դրանք կարող են դուր չգալ ուժեղ համի զգացողություն ունեցող մարդկանց։

Օրգանիզմից հեղուկի դուրս չգալը

Որպեսզի ստուգեք, թե արդյո՞ք հեղուկը չի մնում օրգանիզմում, անհրաժեշտ է բութ մատով սեղմել 3-4 տեղ ոտնաթաթի վերին և ստորին հատվածներում։ Եթե սեղմելուց մի քանի վայրկայն հետո այդ հատվածները դեռ սպիտակ են, ապա օրգանիզմը չի կարողանում դուրս հանել հեղուկը։ Բացի այդ, այս խնդրի առկայությունն է վկայում նաև կոճերի կամ ծնկների այտուցվածությունը։ Այս դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել սննդի մեջ աղի գործածությունը, հնարավորինս խուսափել վերամշակում անցած սննդամթերքից և ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը։

Անեմիան (սակավարյունություն)

Սննդակարգում երկաթով հարուստ սննդամթերքի պակասը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսին անեմիան է։ Ստուգելու համար՝ արդյո՞ք տառապում եք անեմիայով, անհրաժեշտ է ձեռքը բարձրացնել, մատները լայն բացել և հնարավորինս հետ տանել։ Եթե մի քանի րոպե անց ափը, հատկապես՝ մատների վրայի խորը գծերը գունատվել են, ապա անհրաժեշտ է խարհրդակցել բժշկի հետ, քանի որ դա կարող է լինել անեմիայի նշան։ Այս հիվանդությունն արագ բուժելու համար անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ կարմիր միս ու տերևավոր բանջարեղեն։

Օրգանիզմի կողմից սննդամթերքի չմարսելը

Մեկ լիքը ճաշի գդալ սոդան խառնել ջրին և խմել ստացված խառնուրդը։ Եթե դրանից հետո նկատվում է գխտոց, նշանակում է ամեն ինչ կարգին է, քանի որ թթվային միջավայրին ալկալային նյութեր ավելացնելու դեպքում առաջանում է գազ։ Եթե գխտոց չկա, ապա ստամոքսի թթվայնության մակարդակը ցածր է և սննդի ոչ բոլոր օգտակար նյութերն են յուրացվում։

Տեսողությունը

Տեսողությունը ստուգելու համար անհրաժեշտ է քսան քայլ հեռավորությունից փորձել կարդալ մեքենաների համարանիշները։ Եթե համարանիշները պարզ երևում են, ապա ամեն ինչ կարգին է, սակայն եթե համարանիշները պարզ չեն երևում կամ թվում են աղավաղված, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։

Խոլեստերինի մակարդակը

Օրգանիզմում խոլեստերինի մակարդակը ստուգելու համար անհրաժեշտ է ուշադիր նայել վերին և ստորին կոպերին։ Եթե նկատվում են տափակ ճարպային հանգույցներ, ապա ամենայն հավանականությամբ դրանք ճարպային նստվածքներ են, որոնք կարող են պայմանավորված լինել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով։ Նման պարագայում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և ձեռնարկել համապատասխան միջոցները, քանի որ այս ճարպային հանգույցներն ի հայտ են գալիս միայն այն դեպքում, երբ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է արդեն որոշ ժամանակ։

Սննդային անհանդուրժողականությունը

Հաճախ, որևէ սնունդ ուտելիս, մարդը նկատում է ստամոքսի ծանրություն ու ուռածություն։ Այս դեպքում կարելի է անցկացնել մի պարզ թեստ և ստուգել, թե արդյո՞ք դա սննդային անհանդուրժողականություն չի։

Անհրաժեշտ է կասկածելի մթերքն ուտելուց առաջ ստուգել սրտի զարկերը, այնուհետև ուտել այդ մթերքի միջին կամ մեծ մասնաբաժին։ Եթե ուտելուց հետո սրտի զարկերն ավելանում են 10 կամ ավել զարկով, ապա հավանաբար օրգանիզմը չի ընդունում այդ մթերքը։

Թոքերի գործառույթը

Թոքերի գործառույթը ստուգելու և հնարավոր շնչառական խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է կանգնել վառվող մոմից 30 սմ հեռավորության վրա և ուժեղ արտաշնչել բաց բերանով։ Եթե լսվում է տարօրինակ ձայն, ապա հնարավոր է սկսում է զարգանալ ասթմա, հատկապես՝ եթե նկատվում է նաև գիշերային հազ։ Եթե նման ախտանշաններ չեն նկատվում, սակայն թոքերն այդքան էլ առաձգական չեն, ապա հնարավոր է դա կապված է ֆիզիկական վատ մարզավիճակի հետ։

Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին