Մարգարա գյուղում ավտոմեքենան բախվել է ավտոբուսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Infiniti QX4» ավտոմեքենան և «Laz» մակնիշի ավտոբուսը:
Փրկարարները «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 31-ամյա վարորդին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



