ԱՄՆ-ն Ասադի պաշտոնանկությունն այլեւս գլխավոր նպատակ չի համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չԷ այդ երկրում: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նա ասել Է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:
Հեյլիի խոսքով՝ հենց այս քաղաքականությունն Է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել Էր հասնել Ասադի պաշտոնանկության:
Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչ-որ պահի թուլացել Էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել Է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



