Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որն է Թրամփի դիրքորոշումը ցեղասպանության հարցում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

– ԱՄՆ նոր վարչակազմն ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Հարավային Կովկասի նկատմամբ: Կողմնորոշումներն արդեն տեսանելի՞ են:

– Ոչ, դեռ շատ վաղ է խոսել այդ մասին: Այժմ օրակարգում շատ ավելի գլոբալ հարցեր են: Բացի այդ, Թրամփի 100 օրը դեռևս չի ավարտվել: Այս ընթացքում մենք փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ, գործի դնել մեր կապերը:

– Ադրբեջանը գոհունակություն էր հայտնել Թիլլերսոնի` պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով ` նկատի ունենալով նրա` որպես նավթագազային ընկերության ղեկավարի նախկին կապերը այդ երկրի հետ: Թիլլերսոնի անցյալը կարո՞ղ է երաշխիք լինել, որ նա կվարի ադրբեջանամետ քաղաքականություն:

– Չէի ասի, թե երաշխիք կլինի: Մյուս կողմից էլ` ի՞նչ իմանաս` ուրիշ ի՞նչ երաշխիքներ կամ երաշխավորողներ կան, որ կարող են հակառակ ուղղությամբ աշխատել: Կարծում եմ` նա թույլ չի տա, որ անցյալի կապերն ազդեցություն ունենան իր վրա: Միաժամանակ մենք էլ հենց դրա համար կանք, որպեսզի հետևենք, հարկ եղած դեպքում արձագանքենք:

– Իսկ ԱՀՀ–ը կապեր հաստատե՞լ է Թրամփի աշխատակազմի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը:

– Իհարկե, կապեր հաստատել ենք: Աշխատակազմի հետ հանդիպումներ արդեն եղել են: Եվ մենք պատկերացնում ենք, որ մեր համագործակցությունը պետք է գնալով ամրանա, հաճախակիանա:

– Հայկական լոբբին ի՞նչ շանսեր ունի այս վարչակարգի օրոք:

– Դեռ վաղ է ասել:

– Մոտենում է ապրիլի 24–ը: Թրամփը թերևս միակ նախագահի թեկնածուն է եղել, ով նախկինում չի խոսել ցեղասպանության մասին: Դուք կամ մյուս հայկական կառույցներն այս ուղղությամբ աշխատանք տանո՞ւմ եք: Կամ գոնե գիտե՞ք, թե նա ինչ դիրքորոշում ունի այդ հարցում:

– Գուցե որոշակի դիրքորոշում ունի, բայց այդ մասին չի բարձրաձայնել: Այնպես չէ, որ որևէ հայի հետ ծանոթ չէ: Անձամբ գիտեմ հայերի, ովքեր ծանոթ են նրա հետ: Բացի այդ, Թրամփի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր հայ են: Ուստի վստահ եմ, որ լսել է ցեղասպանության մասին: Բայց դիրքորոշման մասին ոչինչ չգիտեմ:

– Հայկական հարցերով հանձնախումբը Ներկայացուցիչների պալատում նամակ է պատրաստել ուղղված Թրամփին` Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու համար: Հայ դատի գրասենյակն աշխատում է այս ուղղությամբ: Ամերիկայի հայկական համագումարը նույնպե՞ս ներգրավված է այդ աշխատանքներում:

– Այո: Հաճախ, երբ հանդիպում ենք կոնգրեսականների կամ սենատորների հետ, հենց նման հարցեր ենք քննարկում: Նաև հավելեմ, որ Ցեղասպանության մասին նոր ֆիլմը` «Խոստումը» արդեն Կոնգրեսում ցուցադրվել է: Սա շատ կարևոր է: Գուցե եղել են մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն իմացել այդ մասին, ու ֆիլմը դիտելուց հետո տպավորվել են ու իրենց ստորագրությունը կդնեն այդ նամակի տակ: Սա քաղաքական հարց չէ: Սա ոչ դեմոկրատների, ոչ հանրապետականների հարց է: Սա ողջ աշխարհի խնդիրն է: Եվ նման ֆիլմը կարող է միացնել մարդկանց:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ