Բա որ մի օր ՀԷՑ-ը «գմփա՞». Նիկոլ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց ՀԷՑ ունեցած կորուստներից. «Դուք կարո՞ղ եք ասել՝ ՀԷՑ-ն ինչ պարտավորություն ունի՝ նվազեցնելու կորուստները: Ինչքա՞ն ներդրում է արել, որ կորուստը նվազի: Ըստ ձեր ներկայացրած տվյալների՝ կորուստը պետք է կազմի 12 տոկոս, որտե՞ղ է նշված նման նորմատիվ.
Դուք խոսում եք, որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, սակայն չմոռանանք, որ այն մոնոպոլիստ է մեր երկրում: Բա որ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ այն էլ չկա, որ գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով. մենք միայն արձագանքողի դերում ենք լինելու, մինչդեռ ՀԷՑ-ի ղեկավարությունը լեքսուսներ է վարձում: Բիբինին չի՞ կարող «Գազ 21» կամ «Գազ 24» սպասարկի»,- հարցրեց Փաշինյանը:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Հանգիստ եղեք, ՀԷՑ-ը չի «գմփա», խոստանում եմ ձեզ»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



