Փրկարարները Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։
Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



