Ռաուլը աշխատանքի կանցնի «Ռեալ»-ում
ՍՊՈՐՏՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլն աշխատանքի կանցնի արքայական ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Onda Cero կայքը: Մադրիդյան ակումբի նախկին հարձակվողը կլինի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը: Նա իր աշխատանքը կսկսի 2017 թվականի հունիսին:
40-ամյա Ռաուլն այժմ իսպանական պրոֆեսիոնալ լիգայի դեսպանն է ԱՄՆ-ում:
«Ռեալ»-ի հիմնական կազմում Ռաուլը հանդես է եկել 1994-2010 թվականներին: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթանակ տարել Չեմպիոնների լիգայում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



