Եվրամիությունը որոշել Է հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ին խանգարելու փորձերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը հրաժարվում Է «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի շինարարությանը խանգարելու փորձերից եւ առաջարկում Է Մոսկվայի հետ բանակցություններ վարել այս հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը:
Եթե ավելի վաղ, գտնվելով մի շարք պետությունների, մասնավորապես, Լեհաստանի ճնշման ներքո, ԵՄ-ի իշխանությունները փորձում Էին կասեցնել նախագծի իրագործումը, ապա այժմ, գրում Է հրատարակությունը, Բրյուսելն առաջարկում Է Մոսկվայի հետ բանակցություններ վարել եւ ցրել առանձին երկրների երկյուղները «Հյուսիսային հոսք-2»-ի անվտանգության հարցում:
Մարտի 30-ին Reuters-ը, վկայակոչելով Politiken դանիական թերթը, հայտնել Է, որ Եվրահանձնաժողովը փաստաթուղթ Է ուղարկել ԵՄ-ի անդամներին, որում առաջարկել Է գազի խողովակաշարի կառուցման նախագիծը քննարկել իրավական դաշտում եւ բանակցություններ սկսել աշխատանքների համաձայնեցման շուրջ:
«Մեզ «Հյուսիսային հոսք-2»-ը դուր չի գալիս քաղաքական առումով: Բայց Եվրահանձնաժողովը դրան խոչընդոտելու իրավաբանական հիմքեր չունի»,-հրատարակությունը մեջբերել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Աննա-Քայսա Իտկոնենի խոսքը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



