Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ խնամքի միջոցներ և կոսմետիկա են օգտագործում Հայաստանի ամենախնամված կանայք

ՖՈՏՈ

Որքան էլ խոսեն ներաշխարհի առաջնայնության մասին, միևնույն է` կնոջ համար միշտ էլ կարևորագույնն իր արտաքին գեղեցկությունն է: Հատկապես հեռուստաէկրանին հաճախ հայտնվող կանանց դեպքում, որոնց դեմքն ու կազմվածքը, կարելի է ասել, նրանց այցեքարտն են դառնում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իրենց արտաքին տեսքը պատշաճ պահելու համար և այդ առումով ի՞նչ գաղտնի հնարքներ ունեն, որոնցով կարող են կիսվել մեր ընթերցողների հետ` հետաքրքրվեցինք մի շարք ճանաչված գեղեցկուհիներից:

Լուիզա Ղամբարյանը վստահ է` որքան էլ մասնագետներ աշխատեն քեզ վրա, որքան էլ օգտվես կոսմետիկ նորամուծություններից, միևնույն է` ներքինը շատ կարևոր դեր է խաղում. կինը պետք է հոգով գեղեցիկ լինի: Այդուհանդերձ, 37-ամյա դերասանուհին բացահայտեց ինչ-ինչ գաղտնիքներ, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: «Օրվա ընթացքում շատ ջուր եմ խմում և շաբաթվա մեջ երեք օր սպորտով զբաղվում»,- խոստովանում է նա:

Հարցին, թե մշտազբաղ լինելով հանդերձ, ինչպե՞ս է հասցնում հետևել իր տեսքին, Լուիզա Ղամբարյանը պատասխանում է. «Ես չգրված օրենք ունեմ` որքան էլ զբաղված լինեմ, օրվա մի մասը պետք է ինձ տրամադրեմ, քանի որ դերասանուհու արտաքինը կարևոր նշանակություն ունի իր գործում: Այնպես որ խնամքը կարևորում եմ նախ մասնագիտությունից ելնելով, ապա նաև, իհարկե, որպես կին»:

Միևնույն ժամանակ նշելով, որ տղամարդիկ առավել հավանում են կնոջ բնական տեսքը, Լուիզան խորհուրդ տվեց կանանց և աղջիկներին զերծ մնալ կոսմետիկական ավելորդ միջամտություններից, տարանջատել առօրյա և երեկոյան շպարը: Նաև կոչ արեց չմոռանալ հաճախել մարզասրահ և սպա կենտրոն:

Թերևս չկա մեկը, այդ թվում նաև` կին, ով, տեսնելով Գայանե Ասլամազյանին, չզմայլվի նրա գեղեցկությամբ ու կեցվածքով: Մինչդեռ 38-ամյա հաղորդավարուհին, որը նաև ֆիլմերում է նկարահանվում, խոստովանում է, որ երբևէ իրեն գեղեցկուհի չի համարել: «Գուցե տեսքս առինքնող է և ուշադրություն է գրավում, սակայն դա, ըստ իս, ավելի շուտ տարբեր բաղադրիչների խառնուրդի արդյունք է»,- համեստորեն ասում է նա:

Թերևս այդ բաղադրիչների շարքում կարելի է նշել Գայանեի բարենպաստ գեները, ինքնաբավության զգացումը և… սերը: «Սիրում եմ ինձ ամեն տարիքում,- ժպտում է նա,- սակայն առավել շատ ինձ հավանում եմ ներկայիս տարիքում, թեև հայելու մեջ արդեն կնճիռներ եմ նկատում»:

Երբ հետաքրքրվում են, թե որն է իր հմայքի գաղտնիքը, հաղորդավարուհին տարակուսում է. «Անկեղծ ասած` դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե տարեցտարի ավելացող բովանդակությունը: Ինքս էլ երբեմն նայելով լուսանկարներս` հասկանում եմ, որ անցած ուղիս ինձ ավելի հետաքրքիր է դարձրել»: Ընդսմին նա չի ժխտում, որ հեշտությամբ կարող է արժանանալ մարդկանց բարեհաճ վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է իր նախընտրած խնամքի միջոցներին, որոնք թույլ են տալիս պահպանել իր ներկայիս տեսքը, ապա Գայանեն դժվարանում է մանրամասնել: Կամ գուցե չի՞ ցանկանում… Ասում է. «Նույնիսկ իմիջային փոփոխություն վաղուց արդեն չեմ անում: Փառք Աստծո, ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս ժամանակավորապես և երկարացնել վարսերը և աչքերի ցանկացած գույն ստանալ… Իսկ մազերի գույնի առումով ես սևի նվիրյալ եմ և առհասարակ իմ ընտրած ոճի մեջ լավ եմ զգում»:

Իսկ կանանց և աղջիկներին Գայանեն խորհուրդ է տալիս, որ ավելի գնահատեն իրենց: «Կնոջ համար ամենակարևորը երջանիկ լինելն է, իսկ դա կախված է հենց իրենից»,- համոզված է գեղեցկուհին:

 

Մշտապես հմայիչ ու խնամված Քրիստինե Պեպելյանը գրեթե ամեն անգամ հանրային վայրեր այցելելիս բազում հաճոյախոսություններ է լսում` բոլորը նշում են հատկապես նրա դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: Միևնույն ժամանակ 34-ամյա երգչուհին ոչ պակաս հաճույքով է նկատում շրջապատի կանանց գեղեցկությունը: «Երբ որևէ բարետես կին եմ տեսնում, անպայման ասում եմ այդ մասին»,- ժպտում է նա: «Երբևէ չեմ սիրել առատ ու ճչացող շպարը, բայց չեմ էլ ողջունում, երբ կանայք առհասարակ հրաժարվում են շպարից: Համաձայն եմ` բնական տեսքն ավելի գերադասելի է, այնուամենայնիվ, աշխատանքիս բերումով ստիպված եմ հաճախ գեղեցկության սրահներ հաճախել»,- ասում է Քրիստինեն` չմանրամասնելով սակայն, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հմայքը պահպանելու համար:

Մինչդեռ երգչուհին նշում է, որ առհասարակ մարզասրահ հաճախելու կարիք չունի: Նրա հպարտության առանձին առիթ է այն, որ երբևէ կազմվածքի խնդիր չի ունեցել: «Երևի գեներիցս է: Ուտում եմ ամեն ինչ, ցանկացած ժամի ու այնքան, որքան ուզում եմ»,- ասում է նա: Ապա անկեղծանում է. «Ճիշտն ասած` ինձ համար երբեմն նույնիսկ խնդիր է դառնում քաշ չհավաքելը: Ժամանակ է լինում, երբ ինձ չափազանց նիհար չեմ հավանում ու փորձում եմ մի քիչ քաշս ավելացնել, ու դա այնքան էլ հեշտությամբ չի տրվում»:

Քրիստինեն առհասարակ չի սիրում խորհուրդներ տալ, այդ թվում նաև` գեղեցկության գաղտնիքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր շաբաթաթերթն ընթերցող կանանց հաճույքով դիմեց. «Հիշեք, որ գեղեցիկ է այն կինը, որը ոչ միայն խնամված է, այլև գնահատված, ում կյանքում ամեն բան ներդաշնակ է»:

Երգչուհի Սյուզան Մարգարյանն արտաքինը խնամելու համար գեղեցկության սրահներից առավել ապավինում է ամենօրյա հիգիենային: Վարսերի գույնը փոխում է ըստ տարվա եղանակի` ձմռանն ավելի մուգ, իսկ ամռանը նախընտրում է ոսկեգույն երանգները: Վերջերս էլ սկսել է լողավազան հաճախել: «Դրանից հետո ասես նոր ծնված լինեմ»,- խոստովանում է նա:

Երգչուհի Նառան երեկոյան և առավոտյան լվացվելուց հետո շատ է կարևորում քսուկների օգտագործումը: Երեք ամիսը մեկ գեղեցկության սրահում հատուկ 10-օրյա կուրս է անցնում` դիմակներ, մերսում և այլն: Ամենօրյա դիմակների հիմնական բաղադրիչը Մեռյալ ծովից է բերված: Գարնանից սկսած՝ հաճախ վարունգի կեղևով դիմակներ է դնում: Տնից դուրս գալուց առաջ մոտ 1 ժամ հատկացնում է իր տեսքին:

Երգչուհի Էմմին դեմքի խնամքի համար հաճախ դիմում է հատուկ կոսմետոլոգի ծառայությանը: Տանն էլ, ըստ մաշկի «թելադրանքի», օգտվում է դիմակներից: Խորհուրդ է տալիս դեղաբույսերով դեմքի շոգեբաղնիք անել: Հնարավորինս հաճախ մերսումներ է ընդունում: Երբեմն էլ արտասահմանում սոլյարի է այցելում։

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել