Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն ավարտում է մարզական կարիերան
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի հաղթող գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն ավարտում է մարզական կարիերան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Матч ТВ»-ն: «Ես ավարտում եմ մարզական կարիերաս: Բացում եմ ակադեմիա, որտեղ կաշխատեմ որպես մարզիչ: Իմ կարծիքով, ինձ հաջողվեց կարծրատիպեր կոտրել»,-ասել է Պլյուշչենկոն:
Պլյուշչենկոն 2006 և 2014 թվականների Օլիմպիական խաղերի, 2001, 2003, 2004 թվականների աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



