Վիրաբույժները չինացուն փոխպատվաստել են իր իսկ թեւին աճեցված ականջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել Է նրա թեւին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա»-ին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ցզի ազգանվամբ տղամարդն ականջը կորցել Էր ավելի քան մեկ տարի առաջ ավտովթարի ժամանակ: Սիանի Xi՚an Jiaotong University համլսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են նրա նախաբազկին: Դրա համար բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաեւ 3D-տպիչ:
Վիրահատությունը, որը տեւել Է յոթ ժամ, մարտի 29-ին կատարել Է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ: Նշվում Է, որ, չնայած միջամտության բարդությանը, այն հաջող ընթացք Է ունեցել, հիվանդի վիճակը կայուն Է: Ինչպես նշվում Է, օրգանը լիովին կգործի երկու շաբաթվա ընթացքում:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



