Երևանում փրակարարները «Ֆ-1» տեսակի նռնակ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական ծառայություն մարտի 31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով և մեկ մարտական հաշվակ:
Սակրավորների խումբը դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի հանձնարարությամբ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, քանի որ մոտ մեկ տարի առաջ պայթուցիկ սարքից նշված հասցեում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ անձ:
Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 52 տան մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



