ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ կմնան, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային և չեն իրագործվել Մինսկի համաձայնագրերը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Պետդեպի կայքը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«ԱՄՆ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ Մոսկվան չի վերացնի գործողությունները, որոնց պատճառով սահմանվել են մեր պատժամիջոցները: Տագնապով պետք է ընդգծենք շփման գծում իրավիճակի սրումը և բազմակի հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ՌԴ-ից աջակցություն ստացող անջատողական ուժերի կողմից»,-հայտարարել է Թիլերսոնը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



