Սուրճն օգտակար է աչքերի համար
ԼԱՅՖԳիտնականները պնդում են, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է փրկել տեսողությունը:
Սուրճի մեջ առկա քիմիական բաղադրությունը կանխում է տեսողության վատթարացումը և հնարավոր կուրացումը՝ գլաուկոմայի, ծերության կամ շաքարախտի հետևանքով առաջացող ցանցաթաղանթի քայքայման պատճառով, հայտնում է Daily Mail-ը:

Սուրճը պարունակում է 1 % կոֆեին, սակայն 7-9 % քլորոգեն թթու, որն ուժեղ հակաօքսիդանտ է: Սուրճի մեջ պարունակվող թթուն կանխում աչքի ցանացաթաղանթի քայքայումը:

Ցանցաթաղանթը բարակ հյուսվածքային շերտ է աչքի հետևի պատում, որը միլիոնավոր լույսի նկատմամբ զգայուն և այլ նյարդային բջիջներ է պարունակում, որոնք ստանում և բաշխում են տեսողական ինֆորմացիան:

Սուրճն այսօր ամենակիրառվող խմիչքներից է աշխարհում, և պետք է գիտակցել, թե ինչ օգտակար հատկություն այն կարող է ունենալ, պնդում են գիտնականները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



