ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցություններ, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում»,- ասել է Հակը։ Նա նաեւ աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երեւանին հասցեագրված կոչերին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



