Գաբրիել Սարգսյանը 14-րդն է «Շարժա»-ի մրցաշարում
ՍՊՈՐՏԱՄԷ Շարժա քաղաքում ավարտվեց «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային շախմատային մրցաշարը:
Կայացած վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց, իսկ Վլադիմիր Հակոբյանը, ով մրցաշարի ամբողջ ընթացքում ընթանում էր առաջատարների խմբում, ցավոք, պարտություն կրեց: Մրցաշարում Հայաստանի 3-րդ պատվիրակը՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Վլադիմիր Լազարևի հետ:
Առաջին անգամ անցկացված «Շարժա Մասթերս» մրցաշարում 6 շախմատիստներ 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո «Շարժա Մասթերս»-ի հաղթող դարձավ Վան Հաոն, Ադհիբան Բաշկարանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մարտին Կրավցիվը եզրափակեց լավագույն եռյակը: Գաբրիել Սարգսյանը հաղթողներից հետ մնաց միայն կես միավորով և գրավեց 14-րդ հորիզոնականը: Վերջին տուրում կրած պարտության պատճառով Վլադիմիր Հակոբյանը գրավեց միայն 21-րդ հորիզոնականը:
«Շարժա Մասթերս» մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ էդուարդ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 107 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: