Ռուսաստանում կկազմակերպվի ալկոհոլի ինտերնետ-վաճառք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ալկոհոլի ինտերնետ-առևտուրը երկրում վստահաբար կներդրվի, ներկա դրությամբ հստակեցվում են այդ համակարգի աշխատանքի իրավական ասպեկտները: «Կարծում եմ, որ ամեն դեպքում ապագայում կլինի ալկոհոլային խմիչքների ինտերնետ-առևտուր: Հարցը նրանում է, թե ինչպես այն կկարգավորվի, ինչպիսին կլինի իրավական կիր արկումը, դրա շուրջ դեռևս պետք է աշխատել»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Դվորկովիչը:
Նախորդ տարեվերջին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել էր, որ ալկոհոլի ինտերնետ-վաճառքն օրինականացնելու հարցը գրեթե կարգավորվել է. առևտուրը հնարավոր կլինի կազմակերպել 2018 թվականից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



