Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դերասան Մկրտիչ Արզումանյանը նոր նախագիծ է պատրաստում

ԼԱՅՖ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը վերսկսում է «Մշակութային Գյումրի» մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում Կենտրոնի հարկի տակ հյուրընկալվում են մշակութային տարբեր գործիչներ, հայտնի և սիրված դերասաններ: Շարքի շրջանակում, «Երբ փրկում է հումորը» խորագրով ապրիլի 1-ին դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանի բացառիկ հանդիպումը մշակութասեր և հումորասեր գյումրեցիների հետ էր: Դերասանը խոսեց ինչպես նախկին նախագծերի, այնպես էլ նոր ծրագրերի մասին՝ փաստելով, որ նոր նախագիծ պատրաստվում է Արամ MP3-ի հետ: Թեև չմանրամասնեց, թե ինչ նախագիծ է լինելու, սակայն վստահեցրեց՝ դասական՝ և՛ երաժշտությամբ, և՛ ասելիքով հարուստ:

Անդրադառնալով հումորի որակական հատկանիշներին՝ նա նշեց, որ այն պետք է միշտ լինի ժամանակակից: «Հումորն ունի իր պահպանման ժամկետը, եթե մնաս նույն մակարդակի մեջ՝ շատ արագ կդառնաս անհետաքրքիր: Այն հումորը, որը ծիծաղելի էր 10 տարի առաջ, հիմա էլ նույն ազդեցությունը չունի: Յուրաքանչյուր բան պետք է արվի իր ժամանակին»,-ասաց Մկրտիչ Արզումանյանը: Ծնունդով գյումրեցի դերասանն իր խոսքում նշեց, որ Գյումրու մշակութային ոլորտում շատ բացեր կան: «Մենք ունենք շշմելու երիտասարդներ, ովքեր ամեն անգամ ինձ զարմացնում են: Ես հպարտանում եմ, որ մենք նույն քաղաքից ենք: Բնականաբար, շատ բան կա անելու: Ցանկանում եմ այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես մշակութային առումով, արվի նաև Գյումրիում»,-նշեց դերասանը:

Խոսելով իր մասնագիտության մասին՝ Մկրտիչ Արզումանյանը փաստեց, որ իրականում ավելի լուրջ մասնագիտություն ունի՝ ավարտել է ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: «Մութ ու ցուրտ տարիներին հազիվ թե ցանկություն հայտնեի հումորով զբաղվել, բայց համալսարանում ստեղծվում է «Ուրախների և հնարամիտների» թիմը, որի անդամ դարձա ու սկսեցինք ստեղծագործել: Նախ ստացանք մի փոքրիկ ելույթ, ապա մասնակցեցինք քաղաքային խաղերին, ապա հայաստանյան խաղերում հայտնվեցինք երկրորդ տեղում: Այսպես հայտնվեցի նաև հավաքական թիմում, ինչն ինձ համար աշխարհ արժեր»,-հիշեց Մկրտիչ Արզումանյանը:

Հանդիպման ընթացքում դերասանը պատմեց նաև հումորային դրվագներ տարբեր նախագծերից ու նկարահանման տաղավարներից:

 

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Օրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա Կոստանյան