Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գոռի մահը երկրորդ անգամ սպանեց Աշոտի մորը». ասում է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի տատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է.

«Ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը սխալ էր. բոլորը խառնվել են քարոզարշավով, ընտրություններով, և ոչ ոք չհիշատակեց ոչ մի հերոսի անուն։ Եթե հեռուստացույց դիտես՝ կտեսնես, որ ամեն մարդ իր աթոռի համար է պայքարում, այսօր ոչ մի հերոսի չեն հիշում։ Մանավանդ Ախուրյանում ինքնամոռաց տրվել են ընտրություններին։

Այնքան վիրավորված էի մեր գյուղապետից, որը տարված լինելով իր քարոզարշավով, մոռացել էր Պանթեոն տանող ճանապարհի մաքրության մասին, և մարտի 28-ին հազիվ կարողացանք գնալ գերեզմաններ։ Այդ պանթեոնում Արցախում զոհված շատ տղերք կան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիանա Շահբազյանը։

«Ախուրյանն ընդհանրապես մոռացել է, որ Աշոտ անունով հերոս գոյություն ունի»,- նշեց հերոսի մայրը։

Հերոսի տատիկը՝ Գյուլվարդ Իսրայելյանը, հիշում է, որ դպրոցական տարիներին Աշոտը թեև «գլուխը կախ» երեխա էր, ուներ հանգիստ բնավորություն, բայց շատ համարձակ էր. «Իսկ ուսանողական տարիներին արդեն ամեն ինչից տեղյակ, գիտակ ուսանող էր, համարձակ անում էր իր գործը։ Իր խոսքը գործ էր, երբեք իր բերանից ելած խոսքը գետնով չէր տալիս։ Թե՛ ուսանողական տարիներին, թե՛ արդեն Ջեբրաիլում, երբ զենքեր էր ուսումնասիրում, ես էլ հարցեր էի տալիս, ասում էր՝ տա՛տ, շատ մի խորացիր, դա ռազմական գաղտնիք է։ Ես շատ էի ուրախանում, որ ամեն ինչից տեղյակ էր»։

Տատիկը պատմեց, որ դպրոցն ավարտելու ժամանակ Աշոտն ու իր երեք ընկերները որոշում են ռազմական ուղին ընտրել և ընդունվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Բայց համարձակների տեղ էր, երկուսն ինքնակամ հեռացան ինստիտուտից, և, երբ Աշոտին հարցրի, թե ինչու որոշեց մնալ, ասաց՝ տա՛տ, տղամարդու տեղ է, ուսադիր կրելը հեշտ գործ չէ։ Ռազմական ինստիտուտում էլ է ընկերներ ձեռք բերում, ու նորից 4 հոգով որոշում են վիճակահանության չմասնակցել և ընտրել Ջեբրաիլը, քանի որ ասում էին՝ տեղը շատ բարձր է, վերևից են հսկելու հայրենիքը։ Շատ ուրախ էր, շատ լավ էր, ոչ մի անգամ չի տրտնջացել։ Իր ընկերներից մեկն էլ երեկ զոհված Գոռն էր (խոսքը երեկ զոհված Գոռ Հովհաննիսյանի մասին է:- Ռ.Մ.)։ Հիշում եմ, որ, երբ Ջեբրաիլ գնաց, ես անհանգիստ էի, ասում էի՝ գոնե Գոռի հետ գնայիր, բայց Աշոտս ասում էր՝ տա՛տ, գնդակը վախենում է քաջից, դու մի՛ մտածիր։ Նաև նշում էր, որ՝ որտեղ էլ լինես, եթե մահ կա ճակատիդ գրված, ուրեմն՝ կմահանաս»։

Շարունակությունն՝ այստեղ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել