Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալիևին պաշտոնա՞նկ կանեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատելով Ադրբեջանից ստացվող լուրերից՝ «Կասպիցում առաջիկայում հզոր փոթորիկներ են սպասվում»: Մասնավորապես՝ արդեն հայտնի է, որ Ադրբեջանական ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը պատրաստվում է ապրիլի 9-ին համապետական բողոքի ցույց կազմակերպել այդ երկրում։ Դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկի ղեկավարի խոսքերով` բողոքի ցույցի նպատակն է լինելու համաժողովրդական դժգոհության ձայնը լսելի դարձնել իշխանություններին ու ցույց տալ բոլորին, թե իրականում ինչ խայտառակ վիճակ է տիրում մի երկրում, ուր տառացիորեն միջնադարյան սուլթանական կարգեր են տիրում: Ուշագրավն այստեղ այն է, որ ցույցի կազմակերպիչներն այս ամենը համարում են ոչ թե պարզապես հերթական հակաքայլ՝ ընդդեմ ալիևյան ռեժիմի, այլ՝ ալիևյան կլանի վերջի սկիզբը. ընդդիմությունը պնդում է, որ առաջիկա հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է դառնալու, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:

Ավելին՝ պարզվում է՝ Ալիևների կլանի դեմ առճակատվելուն են պատրաստվում նաև Արևմուտքում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդիները։ Մասնավորապես՝ «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի» կազմակերպությունը հայտարարել է, որ իր նպատակն է դառնալու արտասահմանում ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ուժ՝ պայքարելու ալիևյան կլանի դեմ. կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը:

Փաստը, որ Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական համընդհանուր մթնոլորտը չափազանց նուրբ է ու պայթունավտանգ, նորանոր ապացույցների կարիք չի զգում. այսպիսի վիճակ է այստեղ արդեն բավական տևական ժամանակ, ինչն ի սկզբանե բացառում է տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող լայնամասշտաբ իրադարձությունների ինքնաբուխ լինելու թեզը. այժմ, առավել քան երբևէ, աշխարհի տերությունները իրենց վերահսկողության տակ են ջանում պահել Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում ընթացող ներքին պրոցեսները՝ ժամանակ առ ժամանակ ներազդելով դրանց վրա:

Բնական հարց է առաջանում՝ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը թևակոխի ալեկոծությունների փուլ, և այս երկրի ընդդիմությունն, իրոք, կարողանա որպես այլընտրանք ներկայանալ իշխող ռեժիմին, այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արցախյան հակամարտության վրա կամ ի՞նչ կարելի է սպասել Ալիևից այն պարագայում, եթե նրա համար զգալի դառնա սեփական իշխանությունը կորցնելու վտանգը:

Իրականում այս հարցին պատասխան գտնելու համար պետք է վերլուծել այն պրոցեսները, որոնք ներկայումս ընթանում են Ադրբեջանում ու հասկանալ դրանց արմատները: Նախ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական ընդդիմության կոնսոլիդացիան, որն այժմ է տեղի ունենում, արևմտյան կոնկրետ կենտրոններից կառավարվող երևույթ է. Արևմուտքը փորձում է Ալիևի համար գունավոր հեղափոխության վտանգ ստեղծել՝ ուժեղացնելու սեփական լծակներն այդ երկրի վրա: Ի դեպ՝ անհանգստանալու օբյեկտիվ հիմքեր Արևմուտքն, իրոք, ունի, քանի որ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող ջերմացումը, բնականաբար, չի կարող անտարբերության մատնվել ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցների կողմից:
Այս ամենն, իհարկե, մեզ սովորական հոլիվուդյան «բլոկբաստեր» կթվար, եթե Հայաստանն ու Արցախը ռազմաքաղաքական կոնֆլիկտի մեջ չգտնվեին Բաքվի հետ. Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած մեծամասշտաբ իրադարձություն կամ գործընթաց մեզ այսպես թե այնպես հետաքրքրում է:

Եթե փորձենք հասկանալ, թե այս ամենն իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ արցախյան խնդրի վրա, ապա պետք է ասել, որ այս հարցը միանշանակ պատասխան չի կարող ունենալ՝ առայժմ գոնե հիմա: Տարբերակները մի քանիսն են: Առաջին տարբերակն այն է, որ այս ամենն իրականում կարող է 2016թ-ի ապրիլյան իրադարձություններին նախորդած որոշ պրոցեսների կրկնություն հանդիսանալ: Չմոռանանք, որ երբ ապրիլին ադրբեջանցիները հարձակում կազմակերպեցին Արցախի դեմ, Ալիևը գտնվում էր ԱՄՆ-ում, ինչը, բնականաբար, բացառում է նույն ապրիլյան պատերազմի ինքնաբուխ լինելու հանգամանքը: Հաշվի առնելով պատմությունը՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական ընդդիմության կոնսոլիդացիան, այս երկրում սոցիալ-տնտեսական վիճակի սրացումն ու այդ իրողության շահարկումը կարող է ստիպել Ալիևին մարտական գործողություններ սանձազերծել ընդդեմ Արցախի (խոսքը գնում է ոչ թե լայնամասշտաբ պատերազմի, այլ՝ ընդամենը մարտական որոշակի գործողությունների). ակնհայտ է, որ այս ամենը թատերական ներկայացման ռեժիսորները կարող են հմտորեն օգտագործել Անդրկովկասում իրավիճակը թեժացնելու համար՝ հակառակ այստեղ նկատվող դրական որոշակի տենդենցների: Չմոռանանք՝ արևմտյան էլիտաներն ամենևին էլ մեկ ընդհանրում համամասնություն չեն. կան կոնկրետ կլաններ, որոնք հաճախ միմյանց դեմ հակամարտության մեջ են մտնում՝ յուրաքանչյուրն ելնելով սեփական շահերից:

Երկրորդ տարբերակը, որ ևս չի բացառվում, Ադրբեջանին պատերազմական գործողություններից հետ պահելն է: Ենթադրելի է, որ այս ամենը կարող է լինել նաև ազդակ՝ Ալիևին, որպեսզի վերջինս ընդառաջ գնա խաղաղության այն գործընթացին, որ տերությունները ջանում են առաջ տանել հատկապես վերջերս. Օլանդի պատրաստակամությունը՝ կազմակերպելու Սարգսյան-Ալիև հանդիպում չի կարող օդում կախված մնալ, քանի որ դա, ըստ էության, հարված կդառնա ընդդեմ Արևմուտքի հեղինակության ու ցույց կտա Ռուսաստանի անվիճելի առաջատարությունն այս նուրբ հարցում:

Այս երկու տարբերակներին զուգահեռ կա ևս մեկը, որը նույնպես չի կարելի անտեսել, ու որը կապված է ամերիկյան նոր վարչակազմի հետ: Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում փորձագիտական հեղինակավոր շրջանակներում ինտենսիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Թրամփի քաղաքական թիմի վարչակազմի առաջնահերթ գործողություններից մեկն էլ առաջիկայում դառնալու է Ադրբեջանում իշխող ռեժիմի տապալմանը միտված հստակ գործողությունների կիրառումը: Թե կոնկրետ ինչի հետ դա կարող է կապված լինել, խոսակցության մի փոքր այլ թեմա է, բայց որ նման հավանականությունը չի կարելի բացառել ևս, անհերքելի է:

Իսկ թե կոնկրետ ինչ իրադարձություններ կհետևեն ադրբեջանական խժդժություններին, և կամ այս ամենը կոնկրետ ինչ ազդեցություն կարող է թողնել արցախյան հակամարտության վրա, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց որ իրավիճակն Անդրկովկասում չափազանց լարված է, անհերքելի է. իրադարձություններն այստեղ անասելիորեն արագ են զարգանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ Վարդևանյան