ՄԻՊ-ի աշխատակազմը կաշխատի շուրջօրյա ռեժիմով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի ընտրություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, վաղ առավոտից աշխատանքային խմբերն աշխատում են Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Նույն սկզբունքով աշխատում է նաև արագ արձագանքման ստորաբաժանումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այս հեռախոսահամարների միջոցով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



