ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է «Թեժ գիծ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունից հորդորում են զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



