Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրաժարական է տվել Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հրաժարական է տվել Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է հունիսի 12-ին Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում:

«Իմ ժեստը ոչ թե նահանջ է, այլ քայլ առաջ: Հուսով եմ, որ այն հնարավորություն կտա խորհրդարանում ձևավորել նոր կառավարող մեծամասնություն: Հուսով եմ, որ կառավարության նախաձեռնությունները կշարունակվեն, ամեն ինչի հիմքում պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Վստահության համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ»,- ասել է Գաբուրիչը:

Նա ընդգծել է, որ գլխավորել է նախարարների կաբինետը, որպեսզի աշխատի: «Ես գիտակցում եմ, որ իմ քայլը կարող են տարբեր կերպ մեկնաբանել: Չպետք է կարծել, որ սա քաղաքական ժեստ է, սա մտածված քայլ է»,- նշել է Գաբուրիչը: Նա ասել է, որ փորձում էր շտկել ֆինանսական համակարգի իրադրությունը, արտաքին գործընկերների հետ կարգավորել հարաբերություններն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Արևելքում:Վարչապետը հասկանալ է տվել, որ իր վրա ճնշում է գործադրվում: «Երեկ ինձ Գլխավոր դատախազություն են կանչել իմ կրթության մասին փաստաթղթերի գործով: Դուք հասկանում եք, որ դա տեղի ունեցավ մի շարք պաշտոնյաների պաշտոնաթողության անհրաժեշտության վերաբերյալ արած իմ հայտարարությունից հետո»,- ասել է Գաբուրիչը:

Վարչապետի կրթության մասին փաստաթղթերի շուրջ սկանդալն սկսվել է ընթացիկ տարվա ապրիլին մամուլում այն մասին հաղորդագրությունից հետո, որ Գաբուրիչի դիպլոմը կեղծ է: Ավելի ուշ Մոլդովայի ՆԳ նախարար Օլեգ Բալանը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Գաբուրիչի դիպլոմի հնարավոր կեղծման մասին:

Անցած շաբաթ վարչապետն սպառնացել էր պաշտոնաթող լինել, եթե իրենց պաշտոններից չհեռացվեն Գլխավոր դատախազության, Ազգային բանկի և Ֆինանսական շուկայի գծով ազգային հանձնաժողովի ղեկավարները, որոնց մեղադրում են երկրում ծագած բանկային սկանդալին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին կաբինետի ղեկավարը հայտարարել է հանրապետության նախագահին և խորհրդարանի նախագահին հղած ուղերձում: «Կառավարությունը զրկված է անհրաժեշտ լծակներից, իսկ լիազորություններով օժտված հաստատությունները դանդաղում են այդ խնդիրների լուծման հարցում: Ես չեմ ցանկանում հետևել այն բանին, թե ինչպես են որոշակի շահեր հետապնդող խմբերն ավերում երկիրը: Խնդրում եմ ձեր աջակցությունը: Կարծում եմ՝ մեկ ամիսը բավական է նշված չինովնիկներին պաշտոնաթող անելու և նոր ղեկավարների ընտրության բաց մրցույթ հայտարարելու համար: Հակառակ դեպքում ես կհայտարարեմ իմ պաշտոնաթողության մասին»,- ասել է Գաբուլիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

X

2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը