Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին եւ բարձր գնահատել նրանց գործուն մասնակցությունը նախագծի իրականացմանը՝ ընդգծելով ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատության կարեւորությունը մեր հանրապետության կյանքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմնանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



