Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կոլումբիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Îոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



