Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Վաղ առավոտյան եկեղեցու հավատացյալները եւ դպրոցականները վառեցին 670 մոմ՝ շուրջ 150 քաջորդի նահատակների հիշատակի համար: Տեղի ունեցավ նաեւ պատարագ եւ հոգեհանգստի կարգ: 
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Մխիթար քահանա Ալոյանն ընդգծեց, որ այս գաղափարն իրականացրել է հոգու պարտքը կատարելու, եւ խղճի հանգստության համար: «Ինձ զգում եմ մի տեսակ «պարտքի տակ»: Նրանք ապահովեցին մայր հողի, իմ եւ բոլորիս ընտանիքների անդորրը, ինչպես նաեւ ինձ խաղաղ պատարագների մատուցման հնարավորություն տվեցին: Նրանց արյան ամեն կաթիլը մի նոր հայ մանուկի ծնունդ է: Նրանց փոխարեն կարող էր լինել իմ եւ ցանկացածիս զավակը կամ թոռնիկը: Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել նրանց համար ֆիզիկապես, այց ամենաշատը՝ հոգիների հանգստության համար»,- ընդգծեց Տեր Մխիթար Ալոյանը: 
Տեր հոր խոսքերով, եթե ստացվի, այսօր կլինի առաջնագծում: «Ես չեմ հաշտվում այն մտքի հետ, որ այդ առյուծ տղաները, այդ ընտրյալները չկան, իսկ ես՝ կամ: Պատրաստ եմ զոհվել, միայն թե պարտքս մարեմ այդ «երեխեքի» արածների համար»,-հավելեց նա: 
Այդ դեպքերից հետո, Տեր հայրը միշտ է անհանգիստ: Հայրենի սահմանը մշտապես կանչում է իրեն: Նախորդ տարի ապրիլի 8-ից եղել է Մատաղիսում՝ քաջորդիների, սահմանը պահպանող տղաների հետ:  Մայիսի 8-ից 11-ը կրկին եղել է սահմանին՝ այս անգամ Ջաբրայիլում: Նա շուրջ 600 հազար դրամի սննդամթերք, անհրաժեշտ պարագաներ, հագուստ է տարել իր հետ: 
Հավելենք, որ նախորդ տարի ապրիլի 24-ին Տեր հայրը կրկին մոմավառություն էր կազմակերպել՝ քառօրյա պատերազմի զոհերի եւ Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: 

 

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան