Ավշարցի ընտրողին միայն ՀՀԿ-ի քվեարթերթիկ են տվել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրարատի մարզի Ավշար համայնքի թիվ 13/30 ընտրատեղամասում վստահված անձինք ընտրախախտում են կանխել։
Պարզվում է, որ գյուղի թիվ 13/30 ընտատեղամասում ընտրողներից մեկին «բաժին» էր ընկել միայն մեկ քվեարթերիկ, այն էլ՝ հանրապետականի, և որն ամենահետաքրքիրն է՝ քվեաթերթիկի հակառակ երեսում արդեն իսկ նշում էր արված Արարատի մարզում առաջադրված ռեյտնիգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի անվան տողի դիմաց։
Ընտրախախտումը հնարավոր է եղել կանխել «Ելք» դաշինքի վստահված անձի և ընտրատեղամասում գտնվող մի քանի այլ քաղաքացու միջամտությամբ։
Թիվ 13/30 ընտրատեղամասի «Ելք» դաշինքի վստահված անձ Կարեն Թևոնյանը «Փաստին» տեղեկացրեց, որ հանձնաժողովը ընտրողներից մեկին փոխանցել է ոչ թե անհրաժեշտ 9 քվեաթերթիկները, այլ միայն մեկը՝ 6 համարի քվեաթերթիկը։
Քրիստինա Տեր-Մաթեվոսյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



