Ընտրակաշառք բաժանվել է և՛ Երևանում, և՛ մարզերում. Հովսեփ Խուրշուդյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր ընտրությունների ժամանակ եղել են մեծածավալ ընտրախախտումներ՝ ուղղորդումներ, բաց քվեարկություններ, ընտրակաշառք և այլն․«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ասուլիսին հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:
Նշեց, որ ընտրակաշառք բաժանվել է և՛ Երևանում, և՛ մարզերում: Թե ինչ է պատրաստվում ՕՐՕ դաշինքն անել, եթե իշխող կուսակցությունը հաղթի ձայների մեծամասնությամբ Խուրշուդյանը պատասխանեց, որ դաշինքով պետք է որոշել:
Նա նշեց, որ իրենք ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն տարածել են և ավելացրեց, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդները տեղյակ են իրավիճակից, մշտական քննարկումների մեջ են, հնարավոր է՝ ավելի ուշ կապ հաստատեն մամուլի հետ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



