Վանաձորի թիվ 23/45 ընտրատեղամասում առաջատարը ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն են
ՔԱՂԱՔԱԿԱՆՎանաձորի թիվ 23/45 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեց համամասնական ցուցակների հաշվարկը:
Ըստ այդմ՝ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն ստացել է 284 քվե: Նրան հաջորդում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 154 ձայն, եռյակը 99 ձայնով եզրափակում է «Ելք» դաշինքը:
Ավելի քիչ ձայներ են ստացել «Ծառուկյան» դաշինքը՝ 94, ՀՅԴ-ն՝ 32, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 31, Կոմունիստական կուսակցությունը՝ 19, «Ազատ դեմոկրատները»՝ 9 և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 7 ձայն: Անվավեր է ճանաչվել 3 քվե:
Նշենք, որ այս ընտրատեղամասում գրանցված էր 1289 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 729-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



