Իսակովի պողոտայում Ford-ը դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր առաջ ընթանալով հայտնվել է ջրանցքում. Shamshyan.com
ԼԱՅՖԱյսօր՝ ժամը 06։20-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս արագաչափի սարքի մոտ Ford Transit մակնիշի 74 ZN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 200 մետր առաջ ընթանալով դեպի դաշտամիջյան հատված՝ կողաշրջվել է ու հայտնվել է ջրանցքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծանր կայուն վիճակում։
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



