Գիտնականները նշել են Արեգակնային համակարգում երկրանման մոլորակների առավելագույն հնարավոր թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏորոնտոյի (Կանադա) համալսարանի գիտնականները գնահատել են երկրանման մոլորակների քանակը, որոնք կարող են տեղավորվել արեգակնանման աստղերի շուրջը բնակելիության գոտու սահմաններում: «Լենտա.ռու»-ի խմբագրությունն ունի հետազոտության նախահրապարակումը:
Բնակելիության գոտու սահմաններում կարող Է գտնվել Երկրի չափ մինչեւ հինգ երկնային մարմին: Այս դեպքում հնարավոր կայուն ուղեծրերի ընդհանուր թիվը գնահատվում Է մեկ միլիարդ: Հեղինակներն այս յուրօրինակ եզրակացություններին են հանգել՝ կատարելով համակարգչային մոդելավորում: Այն թույլ Է տվել որոշել այն մոլորակների քանակը, որոնք համատեղելի են արեգակնանման համակարգի կայուն դինամիկայի հետ:
Բնակելիության գոտում մոլորակի գտնվելը ենթադրում Է, որ դրա մակերեւույթին կարող Է գտնվել ջուր հեղուկ վիճակում: Արեգակնային համակարգում բնակելիության գոտում են գտնվում Վեներան, Երկիրը եւ Մարսը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



