Սեուլը, Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Զորավարժությունները, ինչպես սպասվում Է, կտեւեն երեք օր: Դրանք նպատակաուղղված են «ԿԺԴՀ-ի սուզանավերի հնարավոր գրոհներին արդյունավետ պատասխան ապահովելուն, ներառյալ ծովային բազավորման բալիստիկ հրթիռների արձակումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում զինվորական նավաստիները փորձարկում են ԿԺԴՀ-ի սուզանավերի հայտնաբերման հմտությունները եւ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը:
Ինչպես նշում Է գործակալությունը, հարավկորեական Չեջուդո կղզու շրջանում անցկացվող զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների ավելի քան 800 զինվորականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



