Ոստիկանության «Թեժ գծով» ընտրությունների օրը ստացվել է 47 ահազանգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով 2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմա նված կարգով ընթացքը լուծելու համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշված տեղեկությունները վերաբերվում են`
- 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,
- 7-ը՝ ընտրակաշառքին,
- 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,
- 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,
- 1-ը` բաց քվեարկության,
- 1-ը` հարկադրանքին,
- 1-ը` քվեարկության ուղղորդելուն,
- 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,
- 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,
- 1-ը` ծառայողական ստուգման,
- 11-ը` խորհրդատվական:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



