Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել «Stand Up» հումորային նախագծի մասնակիցները. Մանրամասնում է պրոդյուսեր Սարգիս Մնոյանը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։

Life.panorama.am-ը նոր նախագծի մանրամասների մասին է խոսել պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ:

«Որպես պրոդյուսեր եւ մարդ՝ մեծ հետաքրքրություն ունեմ «Stand Up»-ի նկատմամբ եւ հենց այդ հետաքրքրությունն ու սերը բերեց այն մտքին, որ նման նախագիծ իրականացնենք: Իհարկե, սա նաեւ մարտահրավեր եմ համարում այն կարծիքների դեմ, ըստ որոնց՝ նման նախագիծ դժվար ու անհնար է իրականացնել: Բնականաբար, դժվարություններ կան, քանի որ այն ծավալուն նախագիծ է, բայց ցանկության եւ ճիշտ ուժերի կենտրոնացման դեպքում, ամեն բան էլ հնարավոր է: «Stand Up» հումորային նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ մեկ տարի առաջ, մենք հրավիրեցինք այս ժանրում փորձ ունեցող շատ երիտասարդների: Դրանից հետո նկարահանվեց առաջին փորձնական հաղորդումը, ապա հեռուստաընկերության կողմից հավանության արժանանալուց հետո, ավելի կենտրոնացած սկսեցինք աշխատել, փորձաշրջաններ անցկացնել, եւ արդեն օրեր անց, այն եթերում կլինի: «Stand Up»-ը կհեռարձակվի ամեն ուրբաթ՝ ժամը 22:00-ին», - պատմեց պրոդյուսերը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ընտրել նախագծի շրջանակում մասնակցող «Stand Up» կատարողներին, Սարգիս Մնոյանը պարզաբանեց.

«Մեզ մոտ բացի Հայկ Պետրոսյանից եւ Հովհաննես Դավթյանից, ովքեր մեծ փորձ ունեն այս ժանրում, մնացած բոլորը հեռուստադիտողին անհայտ են, բայց ունեն փորձ այս ոլորտում: Վերջին մի քանի տարում մեզ մոտ «Stand Up»-ի կուլտուրա է ձեւավորվել, որոնք հիմնականում փաբային դրսեւորումներ են ունեցել: Բնականաբար, երբ նախագծի գաղափարն առաջացավ, սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, հետեւել  գործող «Stand Up» կատարողների աշխատանքին, ոմանց էլ ընկերներս խորհուրդ տվեցին եւ արդյունքում ձեւավորվեց մեր թիմը: Ընդ որում՝ նախագիծը միշտ բաց է լինելու, եւ քանի որ սա կենդանի պռոեկտ է ու զարգանալու տեղ ունի, շատ հնարավոր է, որ ընթացքում մեզ միանան նոր ու շնորհալի մարդիկ»:

Ինչպես հայտնի է, «Stand Up» ժանրում ավելի շատ տղաներ են գործում, սակայն այս նախագծի շրջանակում երկու աղջիկ կներկայանան.

«Ինձ համար էլ էր զարմանալի, որ այս ոլորտում ունենք շնորհալի աղջիկներ, որոնք նաեւ շատ լավ ստեղծագործում են: Իսկապես, ողջ աշխարհում է ընդունված, որ այս ոլորտում հիմնականում տղաներ են աշխատում, բայց մենք ունեինք երեք աղջիկներ, որոնցից հիմա երկուսն են մասնկացում: Առջեւում էլ հնարավոր է, որ մեր է թիմը համալրվի նոր աղջիկ «Stand Up» կատարողներով»,- հավելեց Սարգիս Մնոյանը:

Պրոդյուսերի խոսքով՝ մասնակից «Stand Up» կատարողները, ժանրի կանոններին համապատասխան, ինքնուրույն են գրում իրենց սցենարները, որոնք, իհարկե, անցնում են երկար ճանապարհ ընդհանուր սցենարիստների եւ պրոդյուսերի հետ համատեղ աշխատանքում:

«Stand Up» հումորային նախագծի շրջանակում կարծարծվեն առօրյա, սոցիալական, կենցաղային եւ անգամ քաղաքական թեմաներ: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ կխոսվի այն ամենի մասին, ինչն այսօր արդիական է ու հետաքրքիր:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին